Փաշինյանը բախումները նախատեսում է ընտրությունների՞ց առաջ, թե հետո (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ ԵԿ անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տաթև Թադևոսյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք քարոզարշավի ընթացքի մասին՝ անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանի դիտարկումներին, թե նախընտրական քարոզարշավում բովանդակային հարցերի փոխարեն գերակայում են տարբեր քաղաքական ուժերի և առանձին գործիչների, այդ թվում՝ պաշտոնյաների փոխադարձ մեղադրանքները, իրար ուղղված հայհոյանքն ու վիրավորանքը՝ զուգակցված բռնության հետ ասոցացվող հռետորաբանությամբ: Տաթև Թադևոսյանն ասաց, որ ցավոք այսօր քարոզարշավի օրակարգը Փաշինյանն է թելադրում՝ պարտադրելով ընդդիմությանը պատասխանելու իր անհիմն մեղադրանքներին և զրպարտություններին։ Տաթև Թադևոսյանը խոսեց նաև Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունից՝ ասելով, որ իրականում դրա համար ՔՊ-ն ոչ թե պետք է շնորհակալություն հայտներ, այլ լրջորեն մտահոգվեր իրենց վարկանիշի համար։

Ի՞նչ է ակնարկում Փաշինյանը «պողպատե հեղափոխության» մասին խոսելով, արդյո՞ք ընտրություններից առաջ կամ հետո կարող է քաղաքացիական բախումներ հրահրել։ ՀՀԿ ԵԿ անդամը չբացառեց նման զարգացումները՝ ասելով, որ Փաշինյանն արյան ծարավ է։

Հաղորդման ընթացքում խոսեցինք նաև ընտրությունների վերաբերյալ վերջին սոցհարցումից, որը իրականացրել է «GALLUP International Association»-ը։ Որքանո՞վ են վստահելի այս տվյալները, ինչպե՞ս է «Պատիվ ունեմ» դաշինքը գնահատում իրենց հնարավորությունները խորհրդարանում հայտնվելու և իշխանության մեջ ընդգրկվելու հարցում։ Կոալիցիա կձևավորվի՞ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև։

Մանրամասները՝ տեսանյութում