ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի, օրակարգում հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ ենթադրյալ նոր փաստաթղթի հարցն է

Ազգային ժողովի խորհուրդը քիչ առաջ համաձայնություն է տվել այսօր` ժամը 18:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, օրակարգում հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ ենթադրյալ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցն է։

Նախաձեռնությանը միացել էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։