Մտածում եմ՝ ո՞նց կարող ա պատահել, որ հայը պարտվի (տեսանյութ)

LIVEnews.am-ը այցելել է Փարպի գյուղ, որտեղ զրուցել է ազատ ոճի ըմբշամարտիկ, Մարատ Մկրտչյանի և նրա որդու՝ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանի հետ։

Զրուցակիցները մեզ պատմեցին իրենց գերդաստանի պատմության, անցած ուղու, շախմատի հանդեպ ունեցած սիրո և գրանցած հաջողությունների մասին։

Մարատ Մկրտչյանը, ով ուշիուշով հետևում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին, անդրադարձավ 44-օրյա պատերազմին՝ շեշտելով․ «Սա պարտություն չէ, դավաճանական քայլ է մեր իշխանությունների կողմից, այս պատերազմով հայի արժանապատվությունը ծախեցին»։

Հայի տեսակի ու ճակատագրի մասին խոսելիս Մարատ Մկրտչյանը հարց հնչեցրեց՝ «Աշխարհի քաղաքակրթությունը հայից է ծագել, է ի՞նչ եղավ էդ նույն հային»։

Ամփոփելով Մարատ Մկրտչյանը հիշեց․ «Ժամանակին մենք պետություն չենք ունեցել, բայց հաղթել ենք թշնամուն, իսկ հիմա՝ երբ ունենք պետություն, թշնամին է հաղթանակում»։

Մանրամասները՝ տեսանյութում