Արևմուտքը համաձայնեց չեղարկել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները. Հասան Ռոհանի

Վիեննայի բանակցություններում Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնել են չեղարկել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, Մայիսի 20-ին այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Նա մեկնաբանել է Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների ընթացքը:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնագի հիմնական կետերի շուրջ,- մեջբերում է նախագահի խոսքը Fars գործակալությունը:- Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնել են չեղյալ հայտարարել գլխավոր պատժամիջոցները. նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման և ապահովագրման, ինչպես նաև Իրանի Կենտրոնական բանկի վերաբերյալ: Այժմ քննարկումներն ընթանում են որոշ աննշան հանգամանքների շուրջը»: Նախօրյակին Իանի նախագահն ասել է, որ Վիեննայում բանակցություննարը կավարտվեն Իրանի հաղթանակով: Մայիսի 19-ին Վիեննայում ավարտվել է Իրանի համատեղ հանձնաժողովի և միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) պատվիրակությունների նիստն իրանական միջուկային ծրագրի շուրջը: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին լավ առաջընթաց է նշել բանակցությունների վերջին երկու շաբաթվա ադյունքներով:

Վիեննայում ապրիլի սկզբից տեղի են ունենում Իրանի համատեղ հանձնաժողովի և միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) նիստերը, ինչպես նաև աշխատանք է տարվում փջորձագետների մակարդակով երեք աշխատանքային խմբերի կազմով՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրականացումը վերսկսելու նպատակով. Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկում (և ԱՄՆ-ի ապագա վերադարձ գործարք) և Իրանի միջուկային պարտավորությունների կատարում: Համաձայնագրի անդամ երկրների ներկայացուցիչները կոնսուլտացիաներեն անցկացնում նաև ԱՄՆ-ի պատվիրակության հետ: Իրանի ներկայացուցիչների հետ ամերիկացի հանձնակատարների ուղղակի բանակցությություններ Վիեննայում չեն վարվում:

Բանակցությունների մասնակիցները նշում են կայուն առաջընթացն աշխատանքում: Փորձագետները նաևշարունակում են աշխատանքն ապագա համաձայնագրի տեքստի վրա: Բոլոր պատվիրակությունները տրամադրված են ջանքեր գործադրելու մայիսի վերջին բանակցություններն ավարտելու համար: