Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հեռախոսազրույցի մանրամասներ չեն հրապարակվում։

Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցներ են ունեցել նաև ապրիլի 7-ին և 24-ին: