Սյունիքի մարզպետը հանրային պարսավանքից ու հայհոյանքներից հետո «դարձի» է եկել

Առավոտյան Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարում էր, թե տեղեկություն չունի, որ թշնամին գիշերը շուրջ 4 կիլիոմետր առաջ է եկել իր ղեկավարծ մարզում։

Այնուհետ վերջինս հայտարարեց, թե իբր ադրբեջանական զորքը «մոլորվել» է և սխալմամբ է ներխուժել Սյունիք՝ պաշտպանելով թշնամուն, որի պատճառով հայհոյանքների արժանանալուց հետո, վերջինս հայտարարեց, թե ադրբեջացիները «մտածված» են խախտել սահմանը։