«Չգիտեմ, Քոչարյանի դատն է». Ալեն Սիմոնյանը պատահմամբ միացրեց Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը (տեսանյութ)

Այսօր, խորհրդարանում արտառոց դեպք տեղի ունեցավ։ ՏԿԵ տեղական ինքնակառավարման և գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Մովսիսյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հարակից զեկուցողին հարցեր տալու համար պատգամավորները կարող են հերթագրվել, հանկարծ միացավ մի ձայնագրություն, որում Նիկոլ Փաշինյանն ասում է. «Հա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա»։

Ալեն Սիմոնյանն անմիջապես արձագանքեց. «Ուփս»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտնել էր, որ մայիսի 6-ին, ժամը 11։45-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Արաբկիր), դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, պետք է տեղի ունենար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։