ԲՀԿ-ը չի մասնակցելու վարչապետի ընտրության նիստին

Ազգային ժողովում այսօր տեղի է ունենալու հատուկ նիստ, որի օրակարգում, ինչպես հաղորդել էինք, վարչապետի ընտրության հարցն է:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել է չներկայանալ վարչապետի «չընտրության» նիստին:

«Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է և՛ ներկա գտնվել նիստին, և՛ հարցեր ուղղել վարչապետի պաշտոնակատարին:

Նիստից չեն բացակայի նաև «Իմ քայլը» լքածները: Նրանք նույնպես հարցեր ունեն Փաշինյանին:

Հիշեցնենք, որ ԱԺ իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների միջև քաղաքական պայմանավորվածություն կա հատուկ նիստին վարչապետի թեկնածու չառաջադրելու վերաբերյալ։ Միակ թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդ հատուկ նիստը մայիսի 10-ին է լինելու, որի ժամանակ կրկին վարչապետ չի ընտրվելու, և ԱԺ-ն իրավունքի ուժով ցրվելու է, նշանակվելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։