Կկանխվի՞ նոր և ավելի մեծ պատերազմն այստեղ. 2

Սկիզբը` այստեղ

Հայաստանի և Արցախի վրա Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումը, ինչպես արդեն նշել ենք, կախված է ռուս-ուկրաինական մեծամասշտաբ պատերազմից կամ, առնվազն, Դոնբասում լայնածավալ պատերազմից` նախատեսած ու նախապատրաստվող աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի ներկայացուցիչ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և ԱՄՆ-ի, նույն ուժերի ներկայացուցիչ կամ վեցանոց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի կողմից…

Իրադարձությունների զարգացման վերոնշյալ սցենարը կարող է կանխվել միայն ռուս-ամերիկյան խիստ սրված հարաբերությունների բարելավման դեպքում, մինչդեռ այդ հարաբերությունները բարելավվելու փոխարեն, հակառակը` շարունակվում են սրվել…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անցած կիրակի հայտարարեց, որ Ռուսաստանը ներկայումս ձևավորվում է Ռուսաստանի Դաշնությանը ոչ բարեկամական (քաղաքավարի կերպով ասած` թշնամական) պետությունների ցուցակը, և այդ ցուցակում ներառված են նաև Միացյալ Նահանգները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցից երկու օր անց` ապրիլի 15-ին, Միացյալ Նահանգները հայտարարեց հակառուսական նոր պատժամիջոցների ներդրման մասին, որոնք վերաբերվում են Ռուսաստանից 32 իրավաբանական և ֆիզիկական անձանց:

Ավելին. լրացուցիչ ոլորտային պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի դաշնային վարկային պարտատոմսերի նկատմամբ. ամերիկացի ներդրողներին արգելվել է 2021թ. հունիսի 14-ից առաջնային շուկայում գնել ՌԴ վարկային արժեթղթեր` թսղարկված ՌԴ Կենտրոնական բանկի, Ազգային բարեկեցության հիմնադրամի կամ ֆինանսների նախարարության կողմից: Բացի այդ, հայտարարվեց 10 ռուս դիվանագետների վտարելու մասին: ԱՄՆ-ը Ռուսաստանին չհիմնավորված կերպով մեղադրում է կիբերտարածքում հարձակումների նպատակով մի շարք խոցելի տեղեր օգտագործելու, ինչպես նաև 2020 թ. ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու համար:

Մոսկվան հերքել է ԱՄՆ-ի բոլոր մեղադրանքները և ԱՄՆ-ի պատժամիջոցների առնչությամբ ներկայացրել համաչափ պատասխան միջոցառումներ, այդ թվում նաև հայտարարել ամերիկյան 10 դիվանագետների վտարման մասին: Բացի այդ, Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը կանչվել է արտգործնախարարություն, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նրան խորհուրդ է տվել մեկնել Վաշինգտոն ՝ խորհրդակցությունների… Դեսպանն ապրիլի 22-ին հեռացել է Ռուսաստանից և արդեն ԱՄՆ-ում է:

Ավելի վաղ, մարտին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն էր հեռացել Միացյալ Նահանգներից՝ որոնելու երկու երկրների միջև հարաբերությունների «շտկման» ուղիներ` այն բանից հետո, երբ Բայդենը հարցազրույցում դրական պատասխան է տվել լրագրողի հարցին և Պուտինին մարդասպան համարել:

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է նաև, որ կձեռնարկի այլ միջոցներ՝ ի պատասխան «ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների ալիքի»: Ռուսաստանի իշխանությունները նախկինում խոստացել էին փակել մուտքը ԱՄՆ-ի վարչակազմի 6 ներկա և 2 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար, ինչպես նաև դադարեցնել Պետդեպարտամենտի և այլ պետական ​​գործակալությունների կողմից վերահսկվող ամերիկյան հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը:

Վերադառնանք պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի հայտարարությունից 2 օր առաջ` ապրիլի 13-ին կայացած Պուտինի և Բայդենի հեռախոսազրույցին: Բայդենը մի կողմից վերահաստատելով իր իբր նվիրվածությունը Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ կառուցելուն, ընդ որում, նշելով` ԱՄՆ-ի շահերին համահունչ, և առաջարկելով առաջիկա ամիսներին բարձր մակարդակի հանդիպում անցկացնել` քննարկելու Վաշինգտոնի և Մոսկվայի առջև ծառացած հարցերի ամբողջական շրջանակը, մյուս կողմից Պուտինին հայտնել է Ռուսաստանի կողմից ենթադրյալ կիբերհարձակումների և ամերիկյան ընտրություններին միջամտելու համար ԱՄՆ-ից վճռական պատասխանի մասին:

Բացի այդ, ինչը հատկապես կարևոր է մեր թեմայի համատեքստում, զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Դոնբասում շփման գծում իրավիճակի սրմանը:

«Նախագահ Բայդենն ընդգծել է Միացյալ Նահանգների անսասան նվիրվածությունը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ,- նշված է Սպիտակ տան հրապարակած տեղեկատվության մեջ:- Նախագահը մեր մտահոգությունը հայտնեց օկուպացված Ղիմում և Ուկրաինայի սահմաններին ռուսական ռազմական հզորության հանկարծակի կուտակման կապակցությամբ և Ռուսաստանին կոչ արեց լարվածությունը չսրել»:

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածությունը սրվեց հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը մարտի 16-ին հանդես եկավ 2020թ. ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին հրապարակմամբ: Դրանից հետո Բայդենը հայտարարեց, որ Մոսկվան պետք է «վճարի» սրա համար:

Այն բանից հետո, երբ Բայդենը Պուտինին անվանեց մարդասպան, ինչն աննախադեպ է ԱՄՆ-ի և ՌԴ-ի (նույնիսկ ` ԽՍՀՄ-ի) ղեկավարների հարաբերությունների ողջ պատմության ընթացքում, Ռուսաստանի նախագահը Բայդենին առաջարկեց եթերում առցանց քննարկում անցկացնել՝ նշելով, որ նման ձևաչափը կհետաքրքրի ոչ միայն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդներին, այլև աշխարհում շատերին: ԱՄՆ-ի նախագահը խուսափեց այդ զրույցից: Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Փսակին ասել է, որ Բայդենը չի զղջում Պուտինի մասին ասած իր խոսքի համար, և ընդգծել, որ ԱՄՆ-ի առաջնորդն «իրեն չի զսպի ոչ խոսքերով, ոչ էլ գործողություններով»…

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրերս «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում  հնարավոր է համարել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում սառը պատերազմից էլ վատ ժամանակները: Նա հայտարարել է, որ եթե Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները որևէ փոփոխության չենթարկվեն, ապա երկու պետություններն էլ կապրեն «սառը պատերազմի կամ դրանից էլ ավելի վատ» պայմաններում:

Լավրովը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունները Բարաք Օբամայի օրոք լրջորեն վատթարացել են, իսկ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում չի հաջողվել դրանք վերադարձնել նորմալ հուն: Նախարարը հավելել է, որ Բայդենի վարչակազմը շարունակում է սահել այդ թեք հարթությամբ` ակնարկելով, որ դրա վերջը հատակին կամ անդնդին հասնելն է… Լավրովի խոսքով` ԱՄՆ-ը պետք է դադարեցնի անհեռանկարային փորձերը միաբևեռ աշխարհի վերածննդի և այնպիսի պայմանների ստեղծման, որոնց դեպքում այլ երկրներն Արևմուտքի ենթակայության ներքո կլինեն:

Ընդգծենք` հենց սա՛ է, որ անհնար է, քանի որ աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերին ու նրանց թիվ 1 գործիք ԱՄՆ-ին միաբևեռ աշխարհին և աշխարհակարգին հասնելուց հրաժարվելը նույնն է, թե հրաժարվել իրենց «սրբազան» նպատակից…

ԱՄՆ-ի համար այլ երկներին իրենց ենթարկեցնելուց, նրանց իր և, ընդհանրապես, Արևմուտքի պղծությունները (ԼԳԲՏ-ներին լայն ազատություններ տալ, ԼԳԲՏ քարոզչություն, արյունապղծություն, զոոֆիլիա և այլն), Սատանայից տրված իրենց հակաարժեհամակարգը, ազատությունները սանձարձակությամբ փոխարինած ամերիկյան ապրելակերպը պարտադրելուց հրաժարվելը նույնն է, թե հրաժարվել իր բնույթից և ինքնությունից… Դա նույնն է, ինչ դավաճանելն իր աստծուն` Սատանային:

Վաշինգտոնը, ինչպես նշել է նախարարը, պետք է կատարի ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված իր պարտավորությունները, «այլապես մեզ մոտ ոչինչ չի ստացվի»:

«Դե, եթե ոչ, դա իրենց ընտրությունը կլինի,- ասել է արտգործնախարարը:- Նշանակում է, կապրենք այն պայմաններում,  ինչպես դուք ասացիք, կա՛մ սառը պատերազմի, կա՛մ էլ ավելի վատ: Կարծում եմ, սառը պատերազմի ընթացքում լարվածությունն, իհարկե, շատ լուրջ էր, մեկ անգամ չէ, որ եղել են ռիսկային իրավիճակներ, ճգնաժամային իրավիճակներ: Բայց կար փոխադարձ հարգանք, որն այժմ դեֆիցիտ է»:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են վերադառնալ բնականոն հարաբերությունների, Մոսկվան իր կողմից Վաշինգտոնին առաջարկել է զրոյացնել դիվանագիտական ​​հակամարտությունը, սակայն ԱՄՆ-ի նոր վարչակազմը դրան չի համաձայնել:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան