Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 26
Սկիզբը՝ այստեղ
Վաղուց ու քանիցս գրել եմ, որ Հայաստանն ազգային անվտանգության ծառայություն չունի, և որ «ԱԱԾ» կոչվածն իրականում Նիկոլի անվտանգության ծառայությունն է: Ցավոք, այն վերածվել է Նիկոլ հայադավի և այլ ներքին թշնամիների, ինչպես նաև մեր արտաքին թշնամիների անվտանգությունն ապահովող ծառայության: Սա է դաժան իրականությունը, քանի որ եթե ազգային անվտանգության ծառայություն ունենայինք, գլխավոր դատախազն էլ իր դերում լիներ, Նիկոլը (և ոչ միայն…) վաղուց արդեն ձերբակալված և, ի վերջո, քրեակատարողական այս կամ այն հիմնարկի ցմահ բնակիչը կլիներ:
Եթե հիշում եք, թուրքի լամուկ Նիկոլ հայադավն Արցախի Հանրապետությունը պետական դավաճանությամբ ուղղակիորեն չէ, որ հանձնեց Ադրբեջանին (մի քանի միլիարդ դոլարով վաճառեց կամ նվիրեց իր ցեղակից Ալիևին): Բազմաստիճան (չեմ կասկածում՝ նաև նախապես ծրագրված) գործողություններով, զուգորդված նաև անգործության առանձին դրվագների հետ, հայադավը դա արեց աստիճանաբար և անուղղակիորեն՝ սխալմամբ կարծելով, թե այդպիսով թեկուզ ապագայում կազատվի պատասխանատվությունից ու պատժից, և իր անունը պատմության մեջ չի մնա որպես Արցախն Ադրբեջանին հանձնած ղեկավար և Ալիևի հանցակից Արցախի հայաթափման գործում:
Նիկոլն իր ոհմակի (չարախմբի) հետ այնպես արեց, որ Արցախի Հանրապետության ինքնալուծարման հրամանագիրը հարկադրաբար ստորագրվի արցախցու, Արցախի նախագահի ձեռքով (փաստ է, որ այն Նիկոլը չի ստորագրել): Փաստ է, որ Նիկոլն ինքը չի ստորագրել վերոնշյալ հրամանագիրը: Նիկոլը չի հրամայել, որ Արցախի բնակչությունը դուրս գա Արցախի Հանրապետությունից ու հայերիս հայրենիքի մասը հանդիսացող Արցախը հայաթափվի, սա նույնպես անժխտելի է: Սակայն նույնքան էլ անժխտելի է և այն, որ Նիկոլ հայադավն է իր ոհմակի հետ միասին բանը հասցրել Արցախի հարկադիր հայաթափման: Սա Նիկոլի ոճրագործությունների ձեռագիրն է՝ հընթացս, հարկ եղած դեպքում, սադրելով, իսկ վերջնափուլում ուրիշի ձեռքով, ուրիշի միջոցով…
Նույնը և կատարվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու ու դրանով մեր երկրի ազգային անվտանգությանը ռազմավարական նշանակություն ունեցող հարված հասցնելու առումով: Վաղը պատմության դասագրքերում և արխիվներում չի գտնվի Նիկոլի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ: Եվ Նիկոլ հայադավը կհայտարարի, թե ինքը չէ, որ Հայաստանը հանել է ՀԱՊԿ-ից, այլ դա նախաձեռնել է ՀԱՊԿ-ի ղեկավարությունը: Հետևաբար հետևանքների համար, որոնք առաջիկայում Հայաստանի համար կարող են նույնիսկ ճակատագրական նշանակություն ունենալ, Նիկոլը փորձ կանի պատասխանատվությունն իրենից և իր ոհմակից հանել ու գցել ՀԱՊԿ-ի ու գուցե մինչև իսկ Մոսկվայի գրպանը: Իհարկե, անտեսելով, որ այդ ամենը տեղի է ունեցել իր և իր ոհմակի սադրանքի արդյունքում՝ տարիներ շարունակ ՀԱՊԿ անդամավճարները վճարելուց չարամտորեն հրաժարվելու, ՀԱՊԿ աշխատանքներին փաստացի չմասնակցելու, կազմակերպության հասցեին վիրավորական, զրպարտչական, վարկաբեկիչ հայտարարություններով հանդես գալու…
Եվ… Նիկոլի և նիկոլենց սադրանքն արդեն մոտ է տալու իր արդյունքը՝ դառը և թունավոր պտուղը: Այո, եկանք հասանք այս օրին: Թուրքի լամուկը և հայադավի ոհմակի ներկայացուցիչներն այս պահին, չեմ կասկածում, հրճվում են, քանի որ ՀԱՊԿ-ում, դատելով ամենից, կարծես թե պատրաստվում են Հայաստանը հեռացնել կազմակերպության շարքերից:
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից, քանի որ հանրապետությունը փաստացի դադարեցրել է մասնակցությունը նրա աշխատանքներին, սակայն պաշտոնապես պահպանում է անդամակցությունը:
Նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ Երևանը չի մասնակցում միավորման գործունեությանը և չի փոխանցում անդամավճարները: Ընդ որում, ՀԱՊԿ բոլոր առանցքային որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ինչը նշանակում է, որ Հայաստանի դիրքորոշումը նախկինի պես պետք է հաշվի առնել։
Բորդյուժան կարծում է, որ նման իրավիճակը հակասություններ է ստեղծում կազմակերպության ներսում։ Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ին մասնակցության կասեցումը կամ սառեցումը, որը նախատեսված չէ կազմակերպության կանոնադրությամբ, չի նշանակում ՀԱՊԿ-ից իրավական ելք, ուստի Հայաստանը դեռ շարունակում է մնալ կազմակերպության անդամ: Բորդյուժան կարծում է, որ Երևանը պետք է պաշտոնապես դուրս գա ՀԱՊԿ-ից, կամ կազմակերպությունից Հայաստանի բացառման հարցը պետք է լուծեն ՀԱՊԿ մյուս մասնակիցները:
«Ես նրանց կբացառեի,- հայտարարել է նախկին գլխավոր քարտուղարը։- Տուրքերը չեն վճարում, չեն մասնակցում»:
Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները պետք է ինքնուրույն որոշում կայացնեին կազմակերպությունից դուրս գալու մասին։ Սակայն, քանի որ Երևանը մտադիր չէ վերադառնալ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի և միաժամանակ չի լքում կազմակերպությունը, Բորդյուժան հանդես է եկել Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու օգտին:
Հայաստանը ՀԱՊԿ-ում արդեն մեռած բեռ է դիտարկվում: Նիկոլը, նիկոլենք կազմակերպությանը Հայաստանի մասնակցությունը սառեցրել են 2024թ. փետրվարին՝ որոշումն անարդարացիորեն բացատրելով Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը կազմակերպության արձագանքից դժգոհությամբ։ 2026թ. ապրիլին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը հաստատեց, որ Երևանը չի նախատեսում վերսկսել ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը։ Իրավիճակը կրկին սրվեց հոկտեմբերի 23-ին, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարեց Մոսկվայում նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի անդամակցության խնդրի հնարավոր քննարկման մասին՝ կազմակերպության առջև պարտավորությունները չկատարելու, անդամավճարները չվճարելու և քվոտայի պաշտոնները լրացնելուց հրաժարվելու համար:
Ինքը՝ Նիկոլ հայադավը, դեռ ս. թ. օգոստոսին հայտարարել էր, որ ուրախ կլիներ ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացմամբ։ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի խոսքով՝ նման քայլը Երևանին կազատի կազմակերպությունից դուրս գալու հարցն ինքնուրույն լուծելու անհրաժեշտությունից: Վերը շարադրվածի համատեքստում արդեն ինքնին պարզ է, թե ինչու ուրախ կլինի: Չէ՞ որ դրանով կփորձի խուսափել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու՝ երկրի համար հնարավոր ճակատագրական հետևանքների պատասխանատվությունից, կասի՝ մենք չէ, որ դուրս ենք եկել ՀԱՊԿ-ից, կազմակերպությունը հեռացրեց մեզ իր շարքերից:
Հենց նույն կերպ էլ Նիկոլ հայադավը և իր ոհմակը պատրաստվում են վարվել ռուսական 102-րդ ռազմաբազայի պարագայում: Այսինքն՝ ոչ թե Մոսկվայից պահանջելու են ռազմաբազան հանել, այլ Հայաստանում մեր անվտանգությունն ապահովող ռազմաբազայի գտնվելու դիմաց մեծ և անընդունելի վարձավճար պահանջելով, այլ անընդունելի պահանջներ ներկայացնելով, պայմաններ առաջադրելով, փորձելու են հասնել նրան, որ Մոսկվան ինքը հանի ռազմաբազան, որպռեսզի դարձյալ փորձեն խուսափել դրա կանխատեսելի հետևանքների պատասխանատվությունից ու պատասխանատվությունը գցել Ռուսաստանի գրպանը:
Նիկոլի պետական դավաճանությունը, որն ունի սողացող բնույթ, շարունակվում է, իսկ պատիժն ուշանում…
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

