Կկանխվի՞  նոր և ավելի մեծ պատերազմն այստեղ

Ալիևն օրերս բացեիբաց հայտարարեց, որ եթե Հայաստանը չկատարի Ադրբեջանի պահանջը, իրենք պատրաստ են պատերազմել:

«Եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, մենք դա կանենք ուժով»,- AzTV հեռուստաընկերության եթերում ապրիլի 20-ին ասել է նա:

Ավելին. ինչպես արդեն նշել ենք, Ադրբեջանի նախագահի ախորժակն ավելի մեծ է` ոչ միայն Սյունիքի միջանցքի ստեղծում, այլև պատմական Զանգեզուրին տիրել, որը, Սյունիքի մարզից բացի, ներառել է նաև ներկայիս Վայոց Ձորի մարզը:

«Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա գրավված Զանգեզուր»,- ասել է Ալիևը:

Զուգահեռաբար Ադրբեջանը շարունակում է համալրել իր զինանոցը, բավական է միայն ասել, որ թշնամու այս տարվա ռազմական բյուջեն գերազանցում է նախորդ տարվա բյուջեին: Բնականաբար, հարց է առաջանում` թշնամին ինչո՞ւ է շարունակվում զինվել, ընդ որում, զենք- զինամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար հատկացնելով ավելի մեծ գումար, քան պատերազմից առաջ, անցյալ տարի: Ո՞ւմ դեմ է պատրաստվում պատերազմել…

Ինչպես արդեն նշել ենք նախորդած մի շարք վերլուծականներում, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանից նվազագույնը Սյունիքը (առավելագույնը` ողջ Հայաստանը), ինչպես նաև Արցախի մնացած փոքր մասը գրավելու և պանթուրքական ծրագրի իրագործման համար նպատակ ունեն հարձակվել Հայաստանի և Արցախի վրա, ընդ որում, այս անգամ նախատեսելով պատերազմի մեջ մտնել նաև Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների, Արցախում և այստեղ գտնվող խաղաղապահ զորակազմի և, ընդհանրապես, Ռուսաստանի զինված ուժերի հետ, որոնք նշված հարձակման դեպքում, բնականաբար, դուրս են գալու իրենց դեմ:

Կասեք` չեն համարձակվի, Ռուսաստանը կջախջախի նրանց: Իհարկե՛ չեն համարձակվի: Բայց բացառիկ հնարավորություն կտեսնեն ու կհամարձակվեն հարձակվել, երբ Դոնբասի ու Ղրիմի կապակցությամբ սկսվի ռուս-ուկրաինական մեծամասշտաբ պատերազմը` նախատեսած ու նախապատրաստվող աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի ներկայացուցիչ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և ԱՄՆ-ի, նույն ուժերի ներկայացուցիչ կամ վեցանոց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի կողմից…

Թուրքիայի և Ադրբեջանի չհամարձակվելու դեպքում էլ վերոնշյալ ուժերն իրենց աշխարհաքաղաքական ու հակաաստվածային նպատակների իրագործման համար նրանցից կպահանջեն ու կստիպեն սկսել պատերազմը: Այլ կերպ ասած, քանի դեռ ռուս- ուկրաինական մեծամասշտաբ կամ, առնվազն, Դոնբասում լայնածավալ պատերազմը չի սկսվել, Սյունիքի կամ Հայաստանի վրա Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումից կարող ենք ապահով լինել: Դոնբասում լայնածավալ պատերազմի առնչությամբ հիշատակեցինք, քանի որ բացառված չէ, այդ պատերազմի բռնկման դեպքում Էրդողանը և Ալիևը, Զելենսկու հետ փոխադարձ համաձայնությամբ, նախ իրենք այստեղ սկսեն հարձակումը, իսկ դրանից անմիջապես հետո Ուկրաինան Դոնբասում պատերազմից անցում կատարի ռուս- ուկրաինական պատերազմի, անշուշտ, այդ ամենը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ՆԱՏՕ-ի հետ նախապես համաձայնեցված ու նրանց ամենալայն աջակցությամբ…

Իրադարձությունների զարգացման վերոնշյալ սցենարը կարող է կանխվել միայն ռուս-ամերիկյան խիստ սրված հարաբերությունների բարելավման դեպքում, մինչդեռ այդ հարաբերությունները բարելավվելու փոխարեն, հակառակը` շարունակվում են սրվել…

Ի վերջո, կբարելավվե՞ն վերոնշյալ հարաբերությունները, թե ավելի կսրվեն, կարող է պարզ դառնալ միայն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպումից բանակցություններից հետո, սակայն նշված հանդիպումը, ինչպես երեկ լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախատեսված է ամռան ամիսներին, ընդ որում, հստակ ժամկետը և երկիրը դեռ որոշված ​​չեն: Որոշ տեղեկությունների համաձայն, Դոնբասում լայնածավալ պատերազմը սպասվում է մինչ այդ, մայիսի երկրորդ կեսին կամ հունիսի սկզբին:

Ապրիլի 13-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Բայդենն առաջարկել է Պուտինին հանդիպել չեզոք տարածքում, «երրորդ երկրում»: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դրանից հետո հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է ուսումնասիրել Բայդենի հանդիպման առաջարկը: Լավրովը միաժամանակ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել «եթե սրումը (հարաբերությունների.- Ա. Հ.) շարունակվի» ԱՄՆ-ի կողմից:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ավելի ուշ հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները բարձր մակարդակի այդ հանդիպման առաջարկից հետո նոր պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ, ապա Մոսկվան այդ փաստը կգնահատի որպես ապացույցը նրա, որ ամերիկյան իշխանությունների հայտարարությունները հակասում են գործին: Սակայն, չնայած դրան, Վաշինգտոնը Բայդենի հետ Պուտինի խոսակցությունից երկու օր անց` ապրիլի 15-ին, հայտարարել է Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան