Մենք ուզո՞ւմ ենք խաղաղություն, որ Ադրբեջանը ոչ մի բան չստանա, մենք ամեն ինչ ստանա՞նք․ Նիկոլ Փաշինյան

Երբ Ադրբեջան կամ Թուրքիա անունը հնչում է Հայաստանում սկսում է փոթորիկ, երկրաշարժ, ցունամի, այսինքն մենք ուզում ենք խաղաղություն, որ Ադրբեջանը ոչ մի բան չստանա, մենք ամեն ինչ ստանա՞նք։ Ընդդիմությունը գալիս ասում էԱդրբեջան, Թուրքիա, Ադրբեջան, Թուրքիա, այո Ադրբեջան, Թուրքիա, որովհետև մինչև ՀՀ-ն իր հարևանների հետ չունենա նորմալ հարաբերություններ, լինելու է for pos, ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ բոլոր գործընթացներում Հայաստանը գնում է իր շահերի հետևից, և խաղաղության գործընթացից օգուտ պետք է ստանա ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ադրբեջանը, հարևան մյուս երկրները և տարածաշրջանը։