Քո ծառը քեզնից խլել են, քո տնկած շիվը, որ էսօր հասուն սոսի է դարձել, քոնը չի էլ․․․

ալիևի ԾԱՌԸ․․․

Երեկ աչքովս ընկավ, որ հարևան գեղի դիրեկտորն ու խանումը՝ լամուկի հետ միասին՝ ծառ գրկած նկարվել են։ Դե, դա նորմալ ա, դժվար՝ ինչ որ խորը, ծանրակշիռ ու խոհափիլիսոփայական բան գտնես էդ ամեն ինչում իրանց տեսանկյունից (իրանց մոտ էլ կա դեբիլնոցի մեծ զանգված, դա իրանց համար ա), ու վերջին հաշվով՝ գլուխները քարը։ Ինձ ուրիշ բան ա հետաքրքրում՝ էն հայը, ով խժժում ա էդ նկարի վրա, ով նայում ու ծիծաղում ա էդ ամեն ինչի վրա։ Նայում եմ՝ ոնց ա հայը անգիտակցորեն ծիծաղում էդ նկարի վրա էն դեպքում, երբ էդ ծառը Կասպից ծովի ափում կամ Անթալիայում չի, այլ այնտեղ, որն ընդամենը կես տարի առաջ իրեն էր պատկանում։ Քո ծառը քեզնից խլել են, քո տնկած շիվը, որ էսօր հասուն սոսի է դարձել, քոնը չի էլ․․․իսկ նա, ով խլել է քեզնից էդ ծառը, կարող է թե՛ գրկել, թե՛ կտրել, կարող է նույնիսկ քաքել էդ ծառի արմատին։ Դա քո ծառն էր, քո տնկածը․․․դու ծառդ տվել ես թշնամուն ու խնդում ես նրա վրա, թե ինչպես է խլողը վարվում ծառի հետ․․․ծառի հետ, որը քոնն էր․․դու չես տրտմում էն փաստից, որ ծառդ խլել են, դու ծիծաղում ես ծառիդ նոր տիրոջ վարվեցողության վրա․․․այ սենց ես իրականում չորացնում քո արմատը, քոքահան անում հիշողությունդ, չորացնում ծառիդ պտուղը․․․նույն փոքրոգությամբ քեզ հետաքրքրում են քֆուրախառը լայվերը, քո մեջ տպավորվում է ինչ որ մի մանր դեպք, ինչ որ աննորմալ ու անիմաստ մի բան, ու ողջ ընթացքում դու փտում ու նեխում ես․․մեր դեպքում ծառը արմատից չի նեխում, այլ՝ հակառակը․․․

Եվ վերջիվերջո՝ լացելու բան է, երբ տեսնում ես, որ քեզ հաղթողը ինչ որ խեղկատակ է, ով ցինիկաբար ծառ է գրկում․․․նմանին պարտվողը վատը չէ նմանի՞ց․․վատն է․․այ էս բռնաբարված արժեհամակարգը էսօր չէր, որ հայտնվեց ու ի հայտ եկավ, էդ արժեհամակարգը շուտ ցանվեց, շուտ աճեցվեց ու շուտ էլ հնձվեց․․․ էդ արժեհամակարգը կերավ մեզ, լափեց իր մահաբեր երախով մեր եղբայրներին, էդ արժեհամակարգը մեզ խլեց՝ մեզնից, տարավ մեր ծառերը՝ մեր բոստանը ամայի թողնելով․․․

Ծառդ ջրի՛ր․․․ինչ խնամքով, որ այն տնկում ես, այն խնամել՝ կրկնակի եռանդով է պետք․․․

Գագո Ասատրյանի ֆեյսբուքյան էջից