Նիկոլ-Ալիև-Էրդողան եռյակի դավադրությունը Հայաստանի՝ Սյունիքի դեմ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանն է։

Մեկ դար առաջ՝ 1919-1921 թթ. տեղի ունեցավ  Զանգեզուրի ինքնապաշտպանությունը, այն հայ ժողովրդի ազատագրական պայքարն էր թուրքական, թաթարական զորքերի դեմ։ Պայքարը ղեկավարում էր  գեներալ Գարեգին Նժդեհը։ Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակն էր երկու  պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի միավորումը։ Իսկ այդ միավորման ճանապարհին խոչընդոտը Հայաստանն էր՝ Սյունիքը:

Մեկ դար անց պանթուրքական ծրագիրը դարձյալ փորձ է արվում իրականացնել։  Խնդիրն այն է, որ Թուրքիան այսօր իր  հայակործան քաղաքականությունն իրականացնում է ներքին թշնամու հետ միասին, և այդ թշնամին Հայաստանի  թրքասեր իշխանությունն է։

Փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակը պատրաստվում է նոր դավադրության՝ Սյունիքի դեմ։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։