Տղանե՛ր, դու հո թշնամի՞ չեք, էս ինչ եք անում

Շուռնուխցի ազատամարտիկ Արարատ Աղաբեկյանին բերման ենթարկելու կադրերը նայելիս հիշեցի, թե ինչպես էին ադրբեջանցի հատուկջոկատայինները բերման ենթարկում Կարեն Պետրոսյանին, ում մի օր հետո սպանեցին և լկտիաբար հայտարարեցին, թե նա սրտի խնդիր ուներ:

Տղանե՛ր, դու հո թշնամի՞ չեք, էս ինչ եք անում: Կապիտուլյանտը երեկ սեփական բարդույթների մեջ թաղված հանձնարարեց «հանրությանը տեսանելի եղանակով» պատժել հայրենիքը պաշտպանող, իրենց սեփական կարծիքն ազատ արտահայտող արժանապատիվ հայերին, դուք էլ բառացի ընդունեցի՞ք:

Նիկոլի ու Ալիևի հետ «բանավոր պայմանավորվածությունների» հետևանքով ՀՀ գյուղում՝ Շուռնուխում, իր տունը կորցրած վատառողջ ազատամարտիկին շղթայված և բիրտ ուժով ու՞ր եք տանում, «պատժելու»:

Իրոք, նայեք Կարեն Պետրոսյանի կյանքի վերջին օրերի կադրերը Ադրբեջանի հատուկջոկատայինների հետ և ամաչեք:

Հիշեք, ամեն բան անցողիկ է, բայց ձեր երեխաները պետք է հպարտանան ձեզանով…

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից