Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել ոստիկանություն

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը քիչ առաջ բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Թե ինչն է պատճառը,փոխքաղաքապետն ասաց. «Իշխանության վախկոտ ձեռագիրն է,տնից քաղաքապետին բերման են ենթարկել ոստիկանություն»։Ինչ վերաբերում է այսօրվա ակցիայի` Նիկոլ Փաշինյանի դեպ Սյունիքի դարպասները փակելուն,փոխքաղաքապետն ասաց,որ ամեն ինչ ըստ պլանավորածի իրականացնելու են։