Չանցնել Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու կամ անասուններ արածեցնելու. Սյունիքի մարզպետ

Հարգելի՛ սյունեցիներ, անվտանգության նկատառումներից ելնելով` դիմում եմ մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին․ խնդրում եմ բոլորիդ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու եւ այլ նպատակներով։ Այս մսին ֆեյսբուքյան իրէջում գրել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

«Հայտնում ենք, որ Գորիս–Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել՝ անհրաժեշտության դեպքում»,- գրել է մարզպետը: