Ստեղծված իրավիճակի պատճառով աշխատանքից ազատվելու դիմում եմ գրել. ավագ դատախազ Ռաֆայել Գևորգյան

Գլխավոր դատախազության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ռաֆայել Գևորգյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ռաֆայել Գևորգյանը:

Հարցին, թե աշխատանքից հրաժարվելն ինչո՞վ է պայմանավորված, Ռաֆայել Գևորգյանն ասաց.«Կարճ ձևակերպեմ՝ ստեղծված իրավիճակի պատճառով»: