Մարդ-կուսակցություններն առաջիկայում աջակցություն կհայտնեն Նիկոլ Փաշինյանին․ Mediaport

Mediaport-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին մի քան կուսակցություններ հայտարարություն են տարածելու ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի։

Նրանց հետ այս օրերին հանդիպում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Այս հանդիպումների շարքով ՀՀ իշխանությունները փորձում են ցույց տալ, որ քաղաքական դաշտում դեռ կան ուժեր, որոնք չեն խորշում դավաճանի պիտակ ստացած իշխող ուժի ներկայացուցիչների հետ նույն սեղանի շուրջ նստել։

Ուշագրավ է, որ Միրզոյանի հետ հանդիպած Արամ Սարգսյանի, Գուրգեն Արսենյանի ու Լևոն Շիրինյանի կուսակցությունների անդամները միասին վերցրած հազիվ հարյուր մարդ կազմեն։