«Ալեն, դավաճա՜ն». բողոքի ակցիա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի տան բակում․ Mediaport (տեսանյութ)

«Ալեն Սիմոնյան, ձեզ նման դավաճանները տեղ չունեն մեր երկրում». քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիաները «Իմ քայլի» պատգամավորների բնակարանների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու մեջ:

Այս մասին տեղեկացնում է Mediaport թելեգրամյան ալիքը՝ հրապարակելով նաև տեսանյութ։

Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել «իմքայլականներ» Լիլիթ Մակունցի, Մխիթար Հայրապետյանի, Համազասպ Դանիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի, Սարգիս Խանդանյանի, Նարեկ Զեյնալյանի և Ռուբեն Ռուբինյանի բակերում:

https://t.me/mediaport2020/838