ԼՂ-ում մարդասիրական խնդիրների քննարկման համար Հայաստան է ժամանել ՌԴ ԱԻՆ ղեկավարը

ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինչևը Հայաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական խնդիրների քննարկման համար: «ՌԻԱ Նովոստիի»  տեղեկացմամբ,  այդ մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 21-ին Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսանդր Նովակը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Սերգեյ Շոյգուի և Սերգեյ Լավրովի հետ արդեն կայացել են: