Այսօրվա պայքարը նաև Հայաստանի գոյության համար է

Այն մարդն ու իր թիմը, ովքեր տապալել են ամեն ինչ՝ մեզ հասցրել աղետալի վիճակի, այսօր էլ վտանգում են Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածի և Հայաստանի անվտանգությունը։

Ես չեմ կարողանում հասկանալ, թե մարդը, երկրի ղեկավարը, որքան բարոյազուրկ կարող է լինել, որ մեզ մեր հայրենիքի մի մեծ հատվածից զրկելով դեռ երես ունենա խոսել, իր պաշտոնավարումը շարունակել։

Ինչպե՞ս է մեր հանրությունն այս ամենը հանդուրժում։ Սա ուղղակի հանդուրժելի չէ։

Իմ կյանքի բավականին մեծ հատված նվիրված է Արցախին, արցախցուն և մեր անվտանգային խնդիրներին։ Ու այն մարդիկ, ովքեր խորապես գիտակցում են տեղի ունեցածի ողջ լրջությունը ուղղակի չեն կարող հանձնվել և չպայքարել։

Եթե չպայքարենք, ապա կկորցնենք այն ամենը, ինչը դեռ մնացել է՝ Հայաստանը, Արցախի մնացած հատվածը, հայի տեսակը։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից