Փաշինյանն ու իր սորոսական թիմը պետք է արագ հեռանան (տեսանյութ)

Երկրում կա հանրային դժգոհության մեծ ալիք, օրինակ, մարզերից մեզ հասնում է այսպիսի տեղեկատվություն, մարդիկ ասում են՝ Փաշինյանը ոչ միայն խաբեց մեզ, այլև թողել է միայնակ՝ բազմաթիվ հոգսերի ու խնդիրների առաջ: Մարդիկ նաև շեշտում են, որ կա վախի մթնոլորտ, ինչը երբևէ չի եղել մեր երկրում, ասում են՝  վախենում են խնդիրների մասին  բարձրաձայնել, վախենում են քննադատական խոսք հնչեցնել, քանի որ դա կարող է հասնել իշխանության կամակատար դարձած ոստիկանի ականջին ու տվյալ մարդու հանդեպ կսկսվեն ճնշումներ, ընդհուպ մինչև  աշխատանքից ազատում: Եվ ստացվում է, որ իրեն ժողովրդավար համարող այս իշխանությունը մարդկանց վախի մեջ պահելով՝ մեկ նպատակ ունի՝ լռեցնել։

2020-ի քաղաքական աշունը սկսվել է բավականին ակտիվ։ 48 միլիոն դոլար թուրք-ադրբեջանական տանդեմի ֆինանսական հոսքերով Հայաստանում իրականացված իշխանափոխությունն այլևս հասել է այն փուլին, երբ հնչում են՝ «Ստոպ Նիկոլ», «Նիկո՛լ, հեռացի՛ր», «Մերժում ենք Նիկոլին ու իր թիմին», «Արայիկ Հարությունյան, հեռացի՛ր», «Պահաջո՛ւմ ենք Արսեն Թորոսյանի հրաժարկանը»։  Հայաստանում կարծես թե սկսվել է հրաժարականների շքերթ: Սա նշանակում է, որ  Հայաստանյան   քաղաքական  իրողությունները մի նոր փուլ են թևակոխել․ կա՛մ Հայաստանը կազատվի այս սորոսա-գլոբալիստական իշխանությունից, կա՛մ մեր երկիրը կդառնա գլոբալիստների  համար փորձադաշտ:

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն է։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։