Այս մարդիկ էնպես են պղծել պրոֆեսիոնալ տերմինը, մասնագիտություն բառը, ԱԺ ամբիոնն էլ կախարդական փայտիկի տեղ դրել, որ ՍԴ պիտի գնան հենց ոչ պրոֆեսիոնալները, ոչ իրավաբաններ

Ազգային ժողովում մարդիկ են, ովքեր խոսում են ամեն ինչից, բացի նրանից, ինչից հասկանում են։ Գուցե պատճառն էլ այն է, որ որևէ բանից չեն հասկանում։

Այսօրվա ֆարսի մասով.

Մտքովս չի անցնի ՍԴ դատավորի թեկնածուներին պաշտպանել, քանզի իրենք են ընտրել իրենց ուղին, իրենք են որոշել գնալ ու «պարոն» և «տիկին»-ով դիմել անլուրջ, ոչ մի բանից չհասկացող մարդկանց ու պատասխանել նրանց հարցերին, մոռանալ սեփական անցյալը, նվաստանալ սեփական ուղեղը երբևէ գիտելիքով չպղծած մարդկանց առաջ ու, օրինակ, չասել աղջիկներ և տղաներ 2մլն դրամի նվիրատվության թեմայից առաջ գուցե պատմեք ամսական մի քանի միլիոն պարգևավճարների մասին կամ, ասենք, պատմեք, որ արտոնյալներ կան, ովքեր ամսական 5-6 մլն դրամ աշխատավարձ են ստացել «կովիդի դեմ պայքար» կոչված ֆարսի անվան տակ (ահա ճիշտ կարդացիք ու հլը փորձեք հերքել) և այլն և այլն։

Կամ պատմել կոռուպցիայի հաստատված ու օդում կախված լուրերի մասին։ Հա, ճիշտ հասկացաք՝ «ղալաթ» եմ անում՝ ՀՀ-ում՝ «Նոր Հայաստանում» կոռուպցիա կա։ Շատ կա։ Կամ բավական կա։ Բարձր մակարդակով կա։ Չափի մասին բանավիճենք, բայց միայն վերջացած ապուշը կասի, որ կոռուպցիա չկա։ Ի դեպ՝ ձեր կողմից ձեր թիմակիցների միջից կալանավորվածները ընդամենը պայմանավորվածություն խախտածներն են։

«Պետությունը զավթել» բառը շատ սիրող, դրանից գեոպոլիտիկ հոգեցնցման մեջ ընկնող գործակալական ցանցն էլ չի նկատում՝ ինչպես է ինքը զավթել այս պետությունը ու ընդդիմության պայքարը դարձրել «զավթիչների» դեմ պայքար՝ սրբազան ու անզիջում։

Մի առաջարկ ունեմ՝ միանգամայն լուրջ։ ՍԴ ուղարկեք ոչ իրավաբանների։

Այս մարդիկ էնպես են պղծել պրոֆեսիոնալ տերմինը, մասնագիտություն բառը, ԱԺ ամբիոնն էլ կախարդական փայտիկի տեղ դրել՝ մտածելով՝ այն ծածկում է իրենց մտքի տկարությունը, որ ՍԴ պիտի գնան հենց ոչ պրոֆեսիոնալները, ոչ իրավաբաններ։

Օրինակ, Վ.Հովակիմյանը հրաշալի թեկնածու է։

Ու որ ամեն ինչ լինի նորհայաստանյան կանոններին համահունչ՝ նրան պիտի առաջադրի աշխարհի «ամենաինքնասեր», «ամենապատվախնդիր» Արմեն Սարգսյանը ու քվեարկեն «ամենասկզբունքային» երեսփոխանները։ Ու ասեն, որ Վահեից հետո ինքը հաջորդ լույս սփռողն է ՍԴ խունացած պատերի վրա։ Կտավն ամբողջական կլինի, եթե Վ. Հովակիմյանի բարձր իրավական գիտելիքները գովան մասնագիտությամբ իրավաբաններ Վ.Վարդանյանը, Ռ. Բադասյանը և այլք, ՀԺ-ում աշխատելու տարիների նրա բարեվարքության մասին զեկույց գրի իշխանավորների մոտ կոռուպցիայի հետ որևէ խնդիր չտեսնող ամենաանկախ ԿԿՀ։

Կեցցե «ապստամբությունը», իսկ թե ում՝ ինձնից լավ գիտեք։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Ազգային ժողովում մարդիկ են, ովքեր խոսում են ամեն ինչից, բացի նրանից, ինչից հասկանում են։ Գուցե պատճառն էլ այն է, որ…

Опубликовано Arpine Hovhannisyan Понедельник, 14 сентября 2020 г.