Պարոն Նախագահ, կներեք, որ հանրայնացնում եմ այս պատմությունը։ Ու կրկին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ

Վաղն ավարտվում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը։ Որպես հայ՝ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իրեն 13 տարվա նվիրյալ աշխատանքի համար։

Պատիվ եմ ունեցել այս տարիներին աշխատել եւ շփվել իր հետ թե պատգամավորի, թե նախարարի, թե «գործազուրկի» կարգավիճակներում։ Կարող եմ հանգիստ խղճով ի լուր բոլորին փաստել՝ Արցախի ղեկը ուժեղ, հայրենասեր ու ձիգ մարդու ձեռքերում էր։

Այս առիթով մի դրվագ պատմեմ, որ երբեք չեմ բարձրաձայնել։

Նոր էի նշանակվել ԿԳ նախարար և աշխատանքային այցով մեկնել էի Արցախ, որտեղ նույն օրերին ԵՊՀ ուսանողները մեծ միջոցառումներ ունեին։ Երեկոյան իմ արցախցի գործընկեր-նախարարն ասաց, որ Նախագահն առավոտ շուտ մեզ սպասում է Քարվաճառում։

Հասանք տեղ, մոտեցա Բակո Սահակյանին, ով բարևելուց հետո ասաց ինձ. «Արմեն, ժամանակ ունենք, քշեք մեր հետևից»։ Մի քանի մեքենաներով բարձրացանք մի բլրի գագաթ, որտեղ ամփոփված էին ազատամարտի ընթացքում զոհված մեր նահատակների աճյունները։

«Արմեն, քեզ այստեղ եմ բերել, որ տղաների գերեզմանի մոտ երդվես, որ որպես կրթության և գիտության նախարար ծառայելու ես նաև Արցախին, անելու ես ամեն ինչ և անգամ անհնարինը, ինչպես այս հերոս տղաներն արեցին ժամանակին»։

Աննկարագրելի հուզական պահ էր, շունչս մի պահ կտրվեց և ուժերի գերլարումով կարողացա հաղթահարել կոկորդս խեղդող ողջ էմոցիոնալ կծիկը և տղաների շիրիմի մոտ Նախագահի ասած երդումը տալ։

Ավելորդ է ասել, որ այդ դրվագն այնպես էլ մխրճվել իմ հիշողության ու մտածելակերպի մեջ, որ դարձել էր առաքելություն։

Պարոն Նախագահ, կներեք, որ հանրայնացնում եմ այս պատմությունը։ Ու կրկին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Վաղն ավարտվում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը։ Որպես հայ, ուզում եմ իմ խորին…

Опубликовано Armen Ashotyan Среда, 20 мая 2020 г.