Նիկոլ Փաշինյանը մնացել է իր ֆեյքերի ազդեցության տակ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է մեդիափորձագետ, հանրային կառավարման մասնագետ Հայկ Դերզյանը, որի հետ խոսեցինք երեկ տեղի ունեցած դեպքերից, երբ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին հրավիրել էին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին միաբանությանը դեռևս անհայտ գործի շրջանակում բացատրություն տալու։ Որից հետո միաբանության անդամները և ՀՀԿ երիտասարդական թիմի ներկայացուցիչները ոստիկանության շենքի մոտ բերման էին ենթարկվել արտակարգ դրության պայմանները խախտելու համար։
Նշենք, որ ավելի վաղ «Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ միաբանությունը ողջունում է Քրեական ոստիկանության ջանքերն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակում և հույս է արտահայտում, որ քննվող գործը չի համալրի քաղաքական հետապնդումների նպատակով հարուցված քրեական գործերի ցանկը։

Հայկ Դերզյանի կարծիքով իշխանությունները արտակարգ դրությունը օգտագործում են ընդդիմախոսներին և հասարակական ընդվզումը ճնշելու, ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։

Մեդիափորձագետը խոսեց նաև երկրում ստեղծված ատելության մթնոլորտի և դրա հետևանքների, իշխանության կողմից խտրական վերաբերմունքի, հայ-ռուսական հարաբերությունների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում