Դատավորները դատական նիստերը անհարկի ձգձգում են և երբ հավես են ունենում, էն ժամանակ են նիստ անում (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել  է «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ատելության խոսքի, ձգձգվող դատական նիստերի մասին: «Դատավորները դատական նիստերը անհարկի ձգձգում են և երբ հավես են ունենում, էն ժամանակ են նիստ անում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում