ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ. Դատախազություն

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսին 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարկումները, դրանցում առկա տեսագրություններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով:

Այս մասին տեղեկացել ենք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթի ժամանակ անդրադարձել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթին, ինչից հետո նիստերի դահլիճում տեղի ունեցավ ծեծկռտուք: