Սահմանադրությունը երաշխավորում է կարևոր արժեքներ. Արման Թաթոյան (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել  է «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց  սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի  (Լանզարոտի կոնվենցիա) հանդեպ վերջինիս դիրքորոշման մասին: Արման Թաթոյանը նշեց. «ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է կարևոր արժեքներ և, կարծում եմ, որ երեխայի իրավունքների պաշտպանությունը և՛ ընտանիքահեն հասարակության, և՛ ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի կարևոր արժեքների պաշպանության համատեքտում պետք է իրականացվի և այդ երաշխիքները հնարավորություն կտան առավել բարձրացնելու այդ մակարդակը»:

Մանրամասները՝ տեսանյութում