Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում հանվել են նախկինում սահմանված սահմանափակումները

ԱՀ Պարետի 14.04.2020թ. ընդունած N 5 որոշմամբ՝ Հանրապետության Մարտակերտի շրջանի Կոճողոտ, Հաթերք և Վերին Հոռաթաղ, Շահումյանի շրջանի Քարվաճառ և Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք, Միրիկ և Մոշաթաղ համայնքներում սահմանվել էին անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ:

Պարետի 17.04.2020թ. N 7 որոշմամբ հանվել էին Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք, Միրիկ և Մոշաթաղ, իսկ 28.04.2020թ. . N 10 որոշմամբ՝ Մարտակերտի շրջանի Կոճողոտ, Հաթերք և Վերին Հոռաթաղ համայնքներում վերոնշված որոշմամբ սահմանված սահմանված սահմանափակումները:

ԱՀ Պարետի այսօրվա նոր՝ 02.05.2020թ. N 11 որոշմամբ, նախորդ որոշումը ճանաչվում է ուժը կորցրած, այսինքն՝ Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում ևս հանվում են նախկինում սահմանված սահմանափակումները: