Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիներից 28–ը ծայրահեղ ծանր վիճակում են. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակները: Նա մասնավորապես գրել է. «Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը.

🔴 Թոքաբորբ ունեցող` 454 հոգի

🔴 Ծանր վիճակում` 63 հոգի

🔴 Ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի

🔴 Արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի»: