Մարդիկ հոգնել են ժամանակի և ռեսուրսների անիմաստ վատնումից, ժամանակն է աշխատելու, պարզապես աշխատելու, մնացածն այլևս որևէ նշանակություն չունի

…մեղմ ասած՝ նյարդային և լարված օր ԱԺ-ում, ողբերգական և տարօրինակ իրադարձություններ Գավառում, և գումարած այս ամենին, մարդիկ չեն հասկանում, թե ինչ կլինի հետո, ինչպե՞ս վճարել վարկերի տոկոսագումարները, ինչպես վճարել կոմունալ ծառայությունների համար, և օրեցօր ավելի ու ավելի շատանում են նման խնդիրները:

Եվ եթե դրան էլ ավելացնեք արցախա-ադրբեջանական հակամարտության շուրջ գեներացվող լարվածությունը և անխուսափելի ծանր տնտեսական ճգնաժամը, իրավիճակը դառնում է ծայրաստիճան բարդ, ես չեմ կատակում, իրավիճակը ծայրահեղ ծանր է՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս:

Այս բոլոր մարտահրավերները դիմագրավելու միակ ճանապարհը բոլոր ռեսուրսների լարումն է… մարդիկ հոգնել են ժամանակի և ռեսուրսների անիմաստ վատնումից, ժամանակն է աշխատելու, պարզապես աշխատելու, մնացածն այլևս որևէ նշանակություն չունի:

Հ.Գ. Անկեղծ ասած, ես շատ լարված եմ Արցախի խնդրի շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ, ինձ դուր չեն գալիս վերջին զարգացումները և իրադարձությունները, բոլորովին դուր չեն գալիս:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

…մեղմ ասած՝ նյարդային և լարված օր ԱԺ-ում, ողբերգական և տարօրինակ իրադարձություններ Գավառում, և գումարած այս ամենին, …

Опубликовано Arman Abovyan Вторник, 28 апреля 2020 г.