Հարկերը մուծելուց կարանք պահանջենք, բայց երբ պետությունը պետք է աջակցի, ասում եք՝ մի՛ պահանջեք (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից պատասխանելով իրեն ուղղված քննադատություններին՝ ասաց. «Երբ մարդկանց փողերը հավաքել եք, դրել Կենտրոնական բանկում ու չեք ուզում իրենց աջակցել, և ձեզ ասում են՝ աջակցեք ու էլի չեք ուզում աջակցել՝ պետք է ջղայնանաք, նորմալ է: Բա մարդիկ չպահանջե՞ն, 5000 հոգու գազ ու լույս եք անջատել. Չպահանջե՞ն, ասեն միացրեք, երեխեքը սովի են մատնվել, չպահանջե՞ն, ասեն աջակցեք, արտագնա աշխատողները չեն գնացել, տանը նստած են, ապրելու միջոց չունեն,  չպահանջե՞ն, ասեն աջակցեք: Հարկերը մուծելուց, ներդրումներ անելուց այդ ամեն ինչը կարանք պահանջենք, երբ պահը գալիս է, որ պետությունը պետք է աջակցի, ասում եք՝ մի՛ պահանջեք»:

Մանրամասները՝ տեսանյութում