Ֆեյսբուքյան գրառման պատճառով հաղորդավարը հեռացվել է եթերից

Վրաստանի հանրային հեռուստաընկերության «Աջարիա» հեռուստաալիքի «Գլխավոր» լրատվական ծրագրի հաղորդավարներից Թեոնա Թուրմանիձեն հեռացվել է եթերից։ Ըստ հաղորդավարի՝ տնօրենի նման որոշումը կապված է ֆեյսբուքում կատարված գրառման հետ։

«Ես նկատողություն ստացա սոցցանցում հեռարձակողին վերաբերող կարծիքս արտահայտելու համար: Տնօրենն ինձ հեռացրեց եթերից։ Ես վաղը եթերում չեմ լինի, և ոչ էլ մյուս օրը: Հետո կտեսնենք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրողը:

«Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիայի» անդամ կազմակերպությունները կարծում են, որ հեռուստաընկերության կողմից այլ տեսակետների պատճառով աշխատակիցների նկատմամբ հետապնդումները շարունակվում են և սա ոչ առաջին ոչ էլ վերջին դեպքն է: