2000 տարեկան հայ թատրոնը (մաս III)

Սկիզբը՝ այստեղ

Այդօրինակ ներկայացումների դեմ պայքարը անհրաժեշտություն էր նաև հայ հոգևորականության կարծիքով (Ոսկեբերանի թարգմանությունը):

Այլապես ինչպես բացատրել այդ ճառերի թարգմանությունը:

Մինչև տրամաբանական եզրահանգումը կան նաև այլ բացատրություններ:

Ոսկեբերանի թարգմանիչները նկատի ունեին տիրող հայկականությունը:

Հացունին «Ճաշեր և խնջույք հին Հայաստանի մեջ» աշխատությունում մեծ ուշադրություն է դարձրել այն բանին, որ թարգմանիչները շեղվել են բուն նյութից և օգտագործել են զուտ հայկական բառեր՝ գուսան, հացկատակել, վարձակներ և այլն:

Ոսկեբերանի հայկական թարգմանությունների մեջ այս եզրույթները վկայում են, որ նրանց աչքերի առջև եղել են Գողթանի գուսանները և Սյունիքի վարձակները, ոչ թե Կոնստանդնապոլսի միմոսները:

Հայ եկեղեցականներին բարկացնում էր այն, որ կանայք թատրոն են գնում կարմրացրած այտերով, աչքերին սյուրմա քսած:

Բայց մենք տեսնում ենք, որ դա չէր իրական պատճառը, Ոսկեբերանը հստակ ասում էր.

«Հասարակության համար վտանգավոր են նրանք, ովքեր թատրոն են գնում, նրանցից է գալիս վրդովմունքն ու ապստամբությունը: Մարդիկ, ովքեր դաստիարակված են տռճիկ տվողների, և իրենց հաճույքի համար իրենց ձայնը վաճառողների կողմից, ում զբաղմունքը կայանում է գոռալու, անբարո բաներ անելու մեջ, ինչն էլ բավարարում է ժողովրդին, հենց նրանք էլ կազմակերպում են քաղաքների ապսամբությունը»:

«Երիտասարդությունը դաստիարկվում է արատով, և դառնում ավելի գազան»:

Ոսկեբերանը սուր ու կայծակ է նետում թատրոնի վրա, ատելությունն առ թատրոն սահման չուներ, որը տևեց մի ամբողջ հազարամյակ:

Մաթեոս վարդապետը սովորեցնում էր. «Մի գնացեք թատրոն, նրանք դաստիարկում են անհնազանդություն»:

Նույն տրամադրություններն էին նաև Բյուզանդիայում, Սիրիայում: Նրանք բողոքում էին. «Եկեղեցի գնալիս ծուլանում են, իսկ թատրոն գնում են հաճույքով»:

Որտեղի՞ց այդ կախարդանքը՝ հարցնում է Ոսկեբերանը, և պատասխանում՝ թատրոնից:

Եվ այսպես, այն պետք է վերացնել, սակայն այնպես, որ թատրոնը չվերանա, բայց իրականում չգործի, սա ավելի է արժանի գովասանքի:

Եկեղեցին չհասավ իր նպատակին, թատրոնը չփակվեց:

Հայ եկեղեցականները ակնհայտորեն, ոչ առանց հիմքի, հին հայերենով թարգմանչության համար ընտրում են Ոսկեբերանի հետևյալ տողերը. «Այս հանրահայտ ճառից հետո, այսքան ուսուցումից հետո, ոմանք մեզ թողեցին և ձգտեցին դեպի ձիավազք և այնքան տեսանելի կորցրին իրենց գլուխը, ողջ քաղաքը լցրին աղմուկով, անտանելի գոռոցով, իբր շատ լավ կազմակերպել էին ծիծաղը և հատկապես լացը»:

Խոսքը կոմեդիայի և տրագեդիայի մասին էր:

Նա այս ամենը համեմատում է ալեկոծված ծովի ալիքի հետ, որը շուռ է տալիս նավը և նրա վրա գտվող մարդկանց սարսափը:

«Ինչ կարելի է ասել թատրոնի մասին,-հարցնում է Ոսկեբերանը և պատասխանում,- ամեն անգամ, երբ հրապարակում հանդիպում ենք որևէ կնոջ, մենք հուզվում ենք, իսկ դու նստած վերևում, կտրուկ բարձունքից տեսնում ես զզվելի գայթակղություն, շեղված մեկին, ով անհնազանդ և լկտիաբար մտնում է իր ոսկեփեշ հագուստով, կոտրատվում է, երգում, անբարո շարժումներ անում:

Միթե դրանից չեն մեր ընտանիքների վեճերի, զավակների անհնազանդությունների պատճառները:

Այս ամենն անտանելի է»:

Այլ խոսքով ասած, թատրոնին առաջադրվում էր մեղադրանք, որ հանդիսատեսի մեջ արթնացնում է առօրյա գորշությունից խուսափելու, այլ կյանքով ապրելու երազ, ասել է թե ազատ, անհոգ, առանց սոցիալ-տնտեսական խնդիրների:

Թատրոնը կտրում էր իրականությունից:

Ոսկեբերանը և նրա աշակերտները ունեին հզոր հակառակորդ՝ թատրոնը:

Վաղ քրիստոնեությունը համարվում է թատրոնի զարթոնքի ժամանակաշրջան:

Սա վերաբերում է Հայաստանին:

Մեր եկեղեցու պայքարը թատրոնի դեմ այնքան հաջողություն չունեցավ, որքան բյուզանդական եկեղեցունը:

Շարունակելի 

Սիրանույշ Եղիազարյան