Այրվածքաբանական ծառայությունը նույն ծավալով կմատուցվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Այրվածքաբանական ծառայությունը նույն ծավալով կմատուցվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը: «Նոր մարտահրավերները պահանջում են արագ և էքստրաօրդինար որոշումներ։ Այս տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան): Այրվածքաբանական ծառայությունը նույն ծավալով կմատուցվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»,- գրել է Թորոսյանը:

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հասցեն է՝ ք․ Երևան, Ֆանարջյան փողոց, 76 շենք։
Հեռախոսահամար՝ +374 10 23 68 29