Խուզարկություններ Կարապետյան ընտանիքի հետ կապվող տարբեր հասցեներում
Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Աղավնի Սուքիասյանը։
Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։

