Մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է
Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում երրորդ շարժասանդուղքի ապամոնտաժման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում սկսելու և ավարտելու նպատակով երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին հայտնում են Մետրոպոլիտենից։
«Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։Երրորդ շարժասանդուղքի ապամոնտաժման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում սկսելու և ավարտելու նպատակով երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս հանգամանքով պայմանավորված՝ հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր գործող անցակետերում։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման ու համբերատարության համար»,– նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

