ԱՄՆ նախագահի քաղաքական ճամբարի պարտությունը պատմական օրինաչափություն է

ԱՄՆ գործող նախագահի քաղաքական ճամբարի պարտությունը Կոնգրեսի երկու պալատների միջանկյալ ընտրություններում ավելի շուտ պատմական օրինաչափություն է, քան բացառություն։

Ընտրողները, ըստ էության, գնահատում են նախագահի պաշտոնավարման առաջին երկու տարիների արդյունքները, և այդ ժամանակ արդեն կուտակվում են հիասթափությունն ու դժգոհությունը նրա գործունեությունից։

ԱՄՆ-ում կայացած վերջին (1946-2022թթ) 20 միջանկյալ ընտրություններից 18-ի արդյունքում, նախագահի կուսակցությունը կորցրել է տեղեր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, որի ամբողջ կազմը վերընտրվում է։ Իսկ 7 միջանկյալ ընտրությունների դեպքում վերահսկողությունը Պալատի նկատմամբ անցել է ընդդիմությանը։

Ինչ վերաբերում է Սենատին, այստեղ վերընտրվում է կազմի միայն մեկ երրորդը, ուստի օրինաչափությունն այդքան ընդգծված չէ։ Այնուամենայնիվ, վերջին 20 ընտրություններից 13-ի դեպքում ԱՄՆ նախագահի կուսակցությունը նույնպես կորցրել է տեղեր, իսկ 6 ընտրություններ ավարտվել են ընդդիմության հաղթանակով ու Սենատում մեծամասնություն վերցնելով։

ՀՀԿ ԳՄ անդամ՝ Արտակ Զաքարյան