Հորմուզի նեղուցում ականների պայթյունից չորս նավթատար է հրդեհվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցից հարավ գտնվող ծովային երթուղով անցնելու փորձի ժամանակ չորս նավթատար լցանավ պայթել է ծովային ականների վրա և հրդեհվել։ Կորպուսի փոխանցմամբ՝ նավերը դեռ այրվում են, իսկ ևս երկու նավ առգրավվել է։ Այս մասին գրել է «Reuters»-ը։

Իրանական կողմի պնդմամբ՝ լցանավերը փորձել են անցնել իր կողմից արգելված համարվող երթուղով։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը չի հայտնել նավերի անունները, դրանց պատկանելության երկրները, ինչպես նաև հնարավոր զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ։