Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Աղավնի Սուքիասյանը, նշելով, որ խուզարկություններ են կատրավում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։