ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է, որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ․ Շարմազանով

ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է, որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը

«ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել նա մտածել է, թե խոսում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, սակայն իրականում զրուցել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։ Տարածված ենթադրյալ հեռախոսազանգի բովանդակությունը ընդհանուր առմամբ հետևյալն է.

-Ես նաև ակնկալում եմ ԵԱՀԿ-ի դիրքորոշումը որ դուք նույնպես կարող եք աջակցել ինձ այս հարցում։

– Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխել կաթողիկոսին։

– Ես կարծում եմ, որ հիմա իմ ձեռքում կան հաղթաթղթեր, և մենք կարող ենք փոխել կրոնը / երևի նկատի ունեն Եկեղեցու ղեկավարուլյանը/:

Միակ բանը, որ կարող եմ ձեզ խնդրել, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի կողմնակիցների մեծ քննադատությանը։

– Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»։

ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը փաստացի ապացուցում է մեր այն վարկածը, որ Հայ Եկեղեցու և Վեհափառի դեմ արշավը առնվազն սատարում ունի թուրքերի և այլ արտաքին կենտրոններում։ Սա հայկական օրակարգ չէ,այ սա է հիբրիդային պատերազմ ՀՀ-ի ու հայ ժողովրրի արժեքների դեմ։ Սինիրլիօղլուն ըստ էության գործում է Բոլթոնի «Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից» դոկտրինի շրջանակներում։ Սա ուղիղ միջամտություն է թե ՀՀ-ի և թե Հայ Եկեղեցու ներքին գործերին։

Այս արարքը պետք է դատապարտվի բոլոր քաղաքական ուժերի,հասարակության և ինչու չէ նաև միջազգային հանրության կողմից։

Պետք է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հեռացման հարց դրվի։

Հենց ԵԱՀԿ-ն պետք է դատապարտի իր գլխավոր քարտուղարի այս խոսքերը, իսկ եթե ոչ, ուրեմն պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի, ՀՀ-ի ու Հայ Եկեղեցու դեմ հանդիսանում է հիբրիդային արշավի որջ»։