Իմ գույները, իմ տունը… առաջ, «Ինտեր». Հենրիխ Մխիթարյան

«Իմ գույները, իմ տունը։ Դեռ միասին պայքարում ենք յուրաքանչյուր նպատակի համար։ Առաջ «Ինտեր»,-  գրել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ արձագանքելով ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը։ 

Քիչ առաջ Միլանի «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է, որ 37-ամյա Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։