Եվրամիությունը դիտարկում է գազի «պահուստային պաշարներ» ստեղծելու հնարավորությունը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է Եվրամիությունում ստեղծել գազի «պահուստային պաշարներ»։ Այս մասին Politico պարբերականին հայտնել են դիվանագիտական աղբյուրներն ու ԵՄ ներկայացուցիչները։

Նման բան նախաձեռնելու պատճառն այն է, որ եվրոպացիներն ունեն մտավախություն, որ ձմռանը Եվրոպայում կարող է գազի պակաս առաջանալ։ Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով Արևմուտքի գազապահեստարաններն «այս տարի լցված են ռեկորդային ցածր մակարդակով»։

Ստեղծված իրավիճակը Եվրամիության ղեկավարությանը ստիպում է դիտարկել լրացուցիչ մեխանիզմներ՝ տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու և վառելիքի ճգնաժամից խուսափելու համար