«Ռոսատոմը» Հայաստանից դրական ազդակներ է ստանում ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման առաջարկի վերաբերյալ․ Լիխաչով

«Ռոսատոմը» Հայաստանից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ իր առաջարկի առնչությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

Հիշեցնենք, որ «Ռոսատոմը» Հայաստանի կառավարությանը առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ՝ հիմնված ՎՎԷՌ-1000 (VVER-1000) ռեակտորային տեխնոլոգիայի վրա։