Ուկրաինայի համար Starlink-ի աշխատանքը դանդաղեցնելու հրամանը տրվել է Սպիտակ տնից. Reuters
Հղում անելով ԱՄՆ-ում երկու և անանուն արևմտյան երկրի մեկ աղբյուրի` Reuters-ը հաղորդում է, որ Starshield-ի՝ Ուկրաինայի համար Starlink-ի ռազմական տարբերակի աշխատանքը սահմանափակելու հրամանը ստացվել է Սպիտակ տնից։
Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ պատերազմի նախարարության ղեկավարությունը հաղորդագրություն է ստացել, որ SpaceX Starshield-ի աշխատանքը պետք է դանդաղեցվի ուկրաինական զինվորականների համար: Նրանք, սակայն, չեն հստակեցրել, թե Սպիտակ տանը ով է կայացրել այդ որոշումը կամ ով է պատասխանատու դրա իրականացման համար։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ «նախագահ Դոնալդ Թրամփը նման բան չի խնդրել»։ Սպիտակ տունն էլ հրաժարվել է պաշտոնապես մեկնաբանել, թե ով կարող էր կարգադրել սահմանափակել Starshield-ի աշխատանքը:
Ուկրաինացի զինվորականները սկսել են Starshield-ի աշխատանքի հետ խնդիրներ ունենալ՝ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հասցեին Դոնալդ Թրամփի կոշտ մեկնաբանությունների ֆոնին: SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը (որը Starshield-ի և Starlink-ի սեփականատերն է) հայտարարել է, որ Starshield-ի գործունեությանը վերաբերող ցանկացած որոշում կայացնում են ԱՄՆ կառավարությունն ու անձամբ նախագահը։

