Ժամանակակից մարզական միջավայր՝ Մասիս համայնքի բնակավայրերում (տեսանյութ)
Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական Դավիթ Համբարձումյանը գրել է.
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ՝ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
Համայնքում իրականացված ծրագրերի արդյունքում Սիս, Դաշտավան, Խաչփար, Նիզամի, Նորաբաց,Մարմարաշեն և Ռանչպար բնակավայրերն արդեն ունեն բազմաֆունկցիոնալ խաղադաշտեր՝ հագեցած ժամանակակից մարզասարքերով։
Ստեղծված մարզական տարածքները նախատեսված են երեխաների, երիտասարդների և մարզասեր բնակիչների համար՝ ապահովելով ակտիվ ժամանցի, սպորտով զբաղվելու և առողջ ապրելակերպ վարելու անհրաժեշտ պայմաններ։
Խաղադաշտերի կառուցման ծրագիրն իրականացվել է համայնքային միջոցներով։
Աշխատանքները շարունակվում են։
Սպասե՛ք նոր ծրագրերի»:

