Երկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է

Արտաքին քաղաքականությունը, պետական գաղափարախոսությունը, վերին էշելոններում գտնվողների ապազգային դիրքորոշումները միասին վերցրած՝ չեն կարող ստվերել հայրենիքի պաշտպանի առաքելությունը, հատկապես երբ դա ուղեկցվել է նահատակությամբ:

Անկախ պատերազմի արդյունքներից, տարածաշրջանում գեոպոլիտիկ ցունամիներից ու միջազգային արձագանքներից՝ հստակ մոտեցումը մեկն է՝ երկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է:

Փառք հայրենիքի պաշտպանին, հավերժ փառք մեր նահատակներին:

ԱԺ նախկին պատգամավոր՝ Տիգրան Աբրահամյան