Ընտրություններն արդեն կարող ենք կեղծվող համարել այսպես շարունակվելու դեպքում

«Խնդիրը միայն ընտրության օրը չէ խնդիրն այն միջավայրն է, որը ձևավորվում է մինչև ընտրությունները»,- Սերժ Սարգսյան։ 

Ընտրություններն արդեն կարող ենք կեղծվող համարել այսպես շարունակվելու դեպքում, երբ`

  • գործող ռեժիմը շինծու մեղադրանքներով ձերբակալում է քաղաքական մրցակիցներին, 
  • բռնաճնշումների ենթարկում նրանց աջակիցներին,
  • պետական միջոցները ծախսում ոչ այնպես, ինչպես կծախսվեին ոչ ընտրական տարում, 
  • բռնի մեթոդներով, բանտարկություններով լռեցնում է ազատ խոսքը, 
  • ճնշում իշխանությանը քննադատող լրատվամիջոցներին, 
  • ընտրական խաղի կանոնները փոփոխում է առանց լայն քաղաքական համաձայնության, 
  • պետական կառույցներն ու հանրային ռեսուրսները օգտագործում է բացառապես իշխանության քաղաքական օրակարգը սպասարկելու համար, 
  • տեղեկատվական դաշտում ստեղծում է ակնհայտ անհավասարություն և տարբեր մեթոդներով սահմանափակում է այլընտրանքային կարծիքների տարածումը,
  • դրսից արտաքին որոշ դերակատարներ ընտրություններից առաջ այլևս անթաքույց ընդգծում են իրենց նախապատվությունը հօգուտ գործող կառավարիչների:

 Հայաստանի հանրապետական կուսակցություն