Ընտրություններն արդեն կարող ենք կեղծվող համարել այսպես շարունակվելու դեպքում
«Խնդիրը միայն ընտրության օրը չէ․ խնդիրն այն միջավայրն է, որը ձևավորվում է մինչև ընտրությունները»,- Սերժ Սարգսյան։
Ընտրություններն արդեն կարող ենք կեղծվող համարել այսպես շարունակվելու դեպքում, երբ`
- գործող ռեժիմը շինծու մեղադրանքներով ձերբակալում է քաղաքական մրցակիցներին,
- բռնաճնշումների ենթարկում նրանց աջակիցներին,
- պետական միջոցները ծախսում ոչ այնպես, ինչպես կծախսվեին ոչ ընտրական տարում,
- բռնի մեթոդներով, բանտարկություններով լռեցնում է ազատ խոսքը,
- ճնշում իշխանությանը քննադատող լրատվամիջոցներին,
- ընտրական խաղի կանոնները փոփոխում է առանց լայն քաղաքական համաձայնության,
- պետական կառույցներն ու հանրային ռեսուրսները օգտագործում է բացառապես իշխանության քաղաքական օրակարգը սպասարկելու համար,
- տեղեկատվական դաշտում ստեղծում է ակնհայտ անհավասարություն և տարբեր մեթոդներով սահմանափակում է այլընտրանքային կարծիքների տարածումը,
- դրսից արտաքին որոշ դերակատարներ ընտրություններից առաջ այլևս անթաքույց ընդգծում են իրենց նախապատվությունը հօգուտ գործող կառավարիչների:
Հայաստանի հանրապետական կուսակցություն

